Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Աշխատանք և հանգիստ․ ինչպե՞ս չհոգնել և ինչպե՞ս հանգստանալ

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Ի՞նչ ես կարծում, ինչու՞ են մարդիկ հոգնում: Իսկ ինչպե՞ս պլանավորել օրը բոլոր գործերը հասցնելու համար: Երբ հոգնած ես, ինչպե՞ս ես հանգստանում: Ո՞րն է լավագույն տարբերակը։

Այս և այլ հարցերը հաճախ հետաքրքրում են դեռահասներին։

Գոյություն ունեն պարզ խորհուրդներ աշխատանքի (ուսման) և հանգստի ճիշտ կազմակերպման համար։

Ես այսպես․

  • Օրվա ընթացքում համատեղեք աշխատանքը և հանգիստը։ Սովորելու ընթացքում յուրաքանչյուր 1-1,5 ժամը մեկ արեք 10-15 րոպեանոց ընդմիջումներ։
  • Հաջորդեք / փոփոխաբար կատարեք ֆիզիկական և մտավոր աշխատանքը:
  • Ճիշտ պլանավորեք օրվա գործերը, կազմեք գործողությունների ժամանակացույց՝ կարևոր և առաջնահերթ գործերը նշելով սկզբում, իսկ ոչ կարևորները՝ թողնելով վերջում։
  • Ապահովեք հարմարավետ աշխատավայր՝ համապատասխան լուսավորություն, հարմարավետ սեղան և աթոռ, կողմնակի ձայներից և առարկաներից, էլեկտրոնային միջոցներից զերծ տարածքում։
  • Դասերի պատրաստումը սկսեք ամենաբարդ հանձնարարությունից։
  • Ժամանակ հատկացրեք սիրած զբաղմունքների` հոբբիի համար։
  • Ամեն օր եղեք ֆիզիկապես ակտիվ առնվազն 1 ժամվա ընթացքում։ Եվ հաճախակի զբոսնեք մաքուր օդին։
  • Ապահովեք լիարժեք քուն շուրջ 9-9.5 ժամ տևողությամբ:
  • Արձակուրդներին ցանկալի է փոխել միջավայրը և գործունեության տեսակը՝ ստանալով նոր տպավորություններ, հաճելի և օգտակար զբաղմունք գտնել, որպեսզի լիարժեք հանգստանաս և ժամանակդ զուր չվատնես:
  • Հետևեք ինչպես մարմնի առողջական վիճակին, այնպես էլ հոգեկան վիճակին՝ հոգ տանելով սեփական հույզերի և զգացողությունների մասին:
  • Հետևեք օրվա ռեժիմին՝ պլանավորելով օրը, բաշխելով առօրյա գործողությունները կամ զբաղմունքները։ Գտեք հաշվեկշիռ դպրոցի, աշխատանքի և հանգստի, սոցիալական կյանքի միջև:
  • Չվերցնեք մեծ ծանրաբեռնվածություն, այլ կենտրոնացեք կարևոր գործերի վրա, որոնց վրա կարող եք ծախսել զգալի ժամանակ, իսկ ոչ կարևոր գործերը հետաձգեք:
  • Գերծանրաբեռնվածությունը` ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր, կարող է բերել սթրեսի, ֆրուստրացիայի կամ հյուծման, առողջական խանգարումների: Եթե մարդը երկար ժամանակ զգում է իրեն գերհոգնած, պետք է դիմի մասնագիտական օգնության (հոգեբան, բուժաշխատող)։