Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Արջամկան օր

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →

Փետրվարի 2-ին ԱՄՆ-ում նշում են յուրօրինակ ավանդական ժողովրդական տոն՝ Արջամկան օրը (Groundhog Day, День Сурка): Թե որքան կձգվի ձմեռը, կպատասխանի «ժողովրդական օդերևութաբան»` Ֆիլ անունով արջամուկը: Արջամկան օրը նշվում է յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում և գյուղական վայրերում: Ֆիլ արջամուկը եղանակը կանխագուշակող ամենահայտնի արջամուկն է, իսկ արջամկները եղանակը կանխագուշակում են սկսած 1887 թվականից:

Կա վարկած, որ այս ավանդույթը գալիս է դեռ Հին Հռոմից: Այնտեղ նշում էին Ոզնու օրը և հետևում էին, թե ինչպես է նա արթնանում ձմռան խոր քնից: Եթե ոզնին տեսնում էր իր ստվերը, ապա ձմռան ավարտին դեռ շատ ժամանակ կար: Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները պահպանեցին ավանդույթը, և երբ մարդիկ հետագայում հաստատվեցին Ամերիկա մայրցամաքում, իրենց հետ բերեցին նաև այդ ավանդույթը: Քանի որ այստեղ ոզնի չկար, եղանակի տեսաբանի դերն իր վրա վերցրեց արջամուկը 🙂 :

Ամեն տարի այդ օրը կենդանուն հանում են իր բնից, որտեղ նա քնում է ձմռան ընթացքում՝ ճշտելու, թե երբ է գալու գարունը: Ժողովրդական սովորույթն ասում է, որ եթե «մարգարեն» տեսնի իր սեփական ստվերը, ապա տաքանալուն պետք է սպասել ևս 6 շաբաթ: Եթե ամպոտ եղանակ լինի, արջամուկը չի տեսնի իր ստվերը, ուրեմն գարունը սարերի ետևում չէ:

Ինչպես ապացուցում է վիճակագրությունը, արջամկները ժլատ են լավատեսական կանախատեսումներում 🙂 : Այնուամենայնիվ, այդ օրը կազմակերպվում են տոնախմբություններ, որոնք գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների։

 

Այդ հետաքրքիր ավանդույթը ներկայացվում է հանրաճանաչ «Արջամկան օրը» ամերիկյան ֆիլմում: