Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առանց ծխախոտի համաշխարհային օր

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Մայիսի 31-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Առանց ծխախոտի համաշխարհային օր:

Ծխախոտը՝ մահվան, հիվանդության, աղքատության հիմնական պատճառներից է:

Ծխախոտային համաճարակն ամենամեծ առողջապահական սպառնալիքներից է, ինչի հետևանքով տարեկան շուրջ 6 միլիոն մարդ է մահանում, ավելի քան 890 000 մահվան դեպք պայմանավորված է պասիվ ծխելով:

Այս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», հաշվի առնելով, որ ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների մահացության շուրջ 12%-ին:

Տեղեկատվական գրքույկ ծխախոտի ազդեցության մասին:

Եղի´ր իրազեկված և կատարի´ր ճիշտ ընտրություն:

 

Նյութի աղբյուր` http://moh.am/#1/1296