Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առաջին օգնության ցուցաբերման համաշխարհային օր

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Սկսած 2000թ.-ից սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը տարբեր երկրներում նշվում է Առաջին օգնության ցուցաբերման համաշխարհային օրը  (World First Aid Day):

Նախաձեռնությունը պատկանում է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ հանդիսացող ազգային կազմակերպություններին:

Առաջին օգնության նպատակը պարզ արդյունավետ միջոցառումների միջոցով տուժածի կյանքը փրկելն է, նաև տառապանքի և հնարավոր բարդությունների կանխարգելումը:

 

Երբ լսում ենք դժբախտ պատահարների և առաջին օգնության մասին, մեզ թվում է, որ դա մեզ չի վերաբերվում: Սակայն համապատասխան գիտելիքները և հմտությունները կարող են փրկել ինչ-որ մեկի կյանքը և կենսականորեն անհրաժեշտ են:

Առաջարկում ենք մի փոքր ժամանակ տրամադրել առաջին օգնության վերաբերյալ նվազագայուն գիտելիքներ ստանալու համար, իսկ ավելի լավ  է` գրանցվել համապատասխան դասընթացների: