Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ամենա…աշխարհի ամենահին կոշիկը

Այլ նորություններ

Հոգեկան առողջությունը առցանց տիրույթում
Առցանց լինելը մեծ հնարավորություններ է տալիս հաղորդակցվելու, սովորելու և կիսվելու կարևոր նորություններով, բայց նաև մարտահրավերներ է պարունակում: Եթե ​​սոցիալական մեդիան երբևէ ստիպել է ունենալ նախանձի, միայնակության կամ անհանգստության զգացում, ցածր ինքնագնահատական, կարդա՛ այս հոդվածը (1-ին մասն այստեղ)։ Շարունակում ենք ներկայացնել այն խորհուրդները, որոնք կօգնեն հոգալ քո հոգեկան առողջության մասին առցանց տիրույթում: Ընտրի՛ր բարությունը․ Օգտագործիր սոցիալական մեդիան՝ կիսվելով դրական և աջակցող բովանդակությամբ և հաղորդագրություններով քո ընկերների և հարազատների հետ: Օրինակ՝ կարող ես գրել, որ մտածում ես…
Տեղադրված է 03.02.2025 , 12:21…  ավելին →

Իսկ դուք գիտե՞ք, որ աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում` Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ:

Աջ ոտքի համար հարմարեցված և խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է, համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափսի 37 համարին։ Կոշիկը պատրաստված է կովի կաշվի կտորից, այն հետևի և առջևի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին։ Կոշիկը ներբան չի ունեցել, և ամենայն հավանականությամբ քարքարոտ վայրերում նրա բարակ կաշվե ներբանը կարող էր հեշտությամբ պատառոտվել։

Հայկական կոշիկը հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝  Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Փինհասին համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը լցրել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձևը։ Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը շուրջ 5.500 տարեկան է։ Ավելի հին կոշիկներ՝ սանդալներ, հայտնաբերվել են ԱՄՆ-ում՝ Միսսուրիի քարանձավում: Այն, սակայն, բուսական նյութից է պատրաստաված եղել։

Կոշիկը տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան։