Ինչպե՞ս հասկանալ սեփական մարմինը
Ներկա ժամանակներում շատերը բավականին ուշադիր են սեփական առողջության նկատմամբ և հետևում են առողջ կենսակերպի բոլոր կանոններին: Իհարկե, դա շատ դրական է և գովելի: Նման մարդիկ ուշադիր հետևում են իրենց սննդակարգին, գիտեն, ինչ կարելի է ուտել, ինչից պետք է խուսափել, ժամանակին ստուգում են սիրտը և անոթները, հետևում են մարմնի ազդանշաններին: Ցավոք, երբեմն մեր պատկերացումները և իրականությունը բավականին հեռու են իրարից: Ուրեմն, հետևի՛ր մեր խորհուրդներին և սովորիր ճիշտ հասկանալ քո մարմնի ազդանշանները:
Ստուգիր քո օրվա ռեժիմը և սննդակարգը
Արդյո՞ք նորաձև դիետաները և էկզոտիկ մրգերը քեզ համար են: Գուցե՞ ավելի հարմար է օգտագործել առողջ տեղական մրգեր և բանջարեղեն և չվճարել մեծ գումարներ: Կարևոր է սնվել կանոնավոր, օգտագործել բազմազան և առողջ սնունդ: Եվ չմոռանաս ջրի մասին. միշտ ունեցիր քեզ հետ բավականաչափ մաքուր խմելու ջուր, հատկապես շոգ եղանակին:
Նաև կարգավորի՛ր օրվա ռեժիմը. պարբերաբար պետք է անել ընդմիջումներ հանգստանալու համար, հաջորդել մտավոր և ֆիզիկական աշխատանքը: Եվ իհարկե, մարմնի և ուղեղի լիարժեք հանգստի համար շատ կարևոր է ապահովել լիարժեք քուն` առնվազն 7-8 ժամ:
Ականջ դիր քո մարմնի ազդանշաններին և հույզերին
Երբեմն պատահում է այնպես, որ առողջության հետ կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց մարմինդ ուղարկում է ազդանշաններ: Նման եղանակով այն կարող է իր դժգոհությունն արտահայտել կոնկրետ իրավիճակի, միջավայրի կամ վարքագծի հետ կապված:
Իսկ ավելի լավ զգալու նպատակով, կարող ես կիրառել մեդիտացիա: Հետևի՛ր քո հոգեվիճակին, մտքերին և իքնազգացողությանը, եթե քեզ մի բան անհանգստացնում է, պետք չէ այն անտեսել, խորացնել: Դու պետք է լինես անկեղծ ինքդ քեզ հետ, դա իսկապես շատ կարևոր է:
Շատ երկար չե՞ս նստած մնացել
Աչքերդ հոգնե՞լ են, ծնկներդ և դաստակներդ ցավո՞ւմ են, դու քեզ զգո՞ւմ ես ծեր և հիվանդ մարդու պես: Ոչի′նչ, պարզապես մի լավ մարզվի՛ր:
Շարժվելը և ակտիվ լինելը չափազանց կարևոր է և օգտակար: Շարժվելու համար կան շատ հնարավորություններ: Փոքրիկ վարժանքը, զբոսանքը, քո սիրած երաժշտության տակ պարելը, լողը կամ կանոնավոր այցելությունները սպորտդահլիճ կօնեն քեզ վերականգնվել և ավելի լավ զգալ:
Այցելի′ր բժշկի
Նույնիսկ եթե դու քեզ լավ ես զգում և կարծես թե ոչինչ չի ցավում, միշտ կարող ես գնալ բժշկի և ստուգվել` համոզվելով, որ ամեն ինչ կարգին է: Բժիշկը նաև քեզ տարբեր օգտակար խորհուրդներ կտա, թե ինչպես մնալ լավ ֆիզիկական վիճակում, ինչպես պաշտպանվել տարբեր հիվանդություններից կամ ինչպես ճիշտ կոփվել:
Մի փոքր երես տուր ինքդ քեզ
Եթե ցանկանում ես, կե՛ր մի կտոր շոկոլադ: Այո՛, քաղցրի չարաշահելը վնասակար է: Բայց երբեմն, ժամանակ առ ժամանակ, կարող ես քեզ թույլ տալ բավականություն պատճառել ինքդ քեզ: 🙂 Ուզում ես համեղ տորթ փորձել, կարող ես ուտել մի փոքրիկ կտոր: Գնիր այն բանը, ինչի մասին վաղուց երազել ես, օրինակ` այցելիր ջրաշխարհ, դիմահարդարի կամ մերսողի մոտ:
Սիրի’ր և գնահատի’ր ինքդ քեզ: Պետք չէ ամաչել քո փոքրիկ ցանկություններից: Քո մարմինը բավականություն կստանա և շնորհակալ կլինի քեզանից: Եվ կդառնա քո լավ ընկերը 🙂
Հույսով ենք, այս պարզ խորհուրդները կօգնեն քեզ, և քո ինքնազգացողությունն ու կյանքը կդառնան էլ ավելի լավը:
Նկարի համար շնորհակալ ենք այս ռեսուրսին, gif-անիմացիայի համար` այս:
Սկզբնաղբյուր՝ Կատերինա Բարանովսկայա: