Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Բոլոր թեմաները
Հաղորդակցություն
Սեր և
հարաբերություններ
Ես և Դու
Առողջություն
Հղիություն
Սպառնալիք
Անկախություն
Թմրամիջոցների մասին․ իրական պատմություններ
Տեսանյութում թմրանյութերի կախվածությունից բուժում ստացող պացիենտները պատմում են կործանարար սովորությունից ազատվելու, նորից կյանք վերադառնալու համառ փորձերի մասին:

Կախվածությունը լուրջ հիվանդություն է, որն ունի բուժման կարիք:

Խորհրդատվությունների համար դիմել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։

 

 

 

 

Ինչու ուզում ես ծխել, երբ խմում ես (տեսահոլովակ)

“Ինչու ուզում ես ծխել, երբ խմում ես”` պատկերավոր տեսահոլովակ ծխախոտի և ալկոհոլի ազդեցության մասին:

Ինչպես են ազդում թմրանյութերը (տեսահոլովակ)

“Ինչպես են ազդում թմրանյութերը”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ թմրամիջոցների մասին:

“Ամեն փորձ կարևոր է”. թողնում ենք ծխելը միասին

Բոլոր նրանց համար, ովքեր ծխում են և ցանկանում են ազատվել այդ վնասակար սովորությունից, գործում է հատուկ տեղեկատվական կայք (անգլերեն լեզվով), որտեղ կարող ես գտնել տարբեր օգտակար խորհուրդներ, մասնագետների հանձնարարականներ, հետաքրքիր թեստ, վստահելի ռեսուրսներ և հատուկ բջջային հավելված: “Ամեն փորձ կարևոր է” (Every try counts) 🙂

Բացիր այստեղ:

Հաջողությո′ւն ենք ցանկանում այդ կարևոր որոշումը կյանքի կոչելու ճանապարհին:

 

Թողնում ենք ծխելը. հեռախոսային հավելվածներ

2825492280_1fc9706512_o

Ասում են, նիկոտինի կաթիլը կարող է ձի սպանել: Եթե դու դեռ չես թողել ծխելը, բայց ցանկանում ես ազատվել այդ վնասակար սովորությունից, ապա հեռախոսային հավելվածները հանդիսանում են լավ օգնականներ առողջ ապրելակերպի ճանապարհին:

Հավելվածը կօգնի քեզ իմանալ, թե քանի հատ ձի դու կարողացար փրկել 🙂 , թույների ինչ քանակությունից փրկվեց քո օրգանիզմը և որքան գումար դու կարողացար խնայել` հրաժարվելով քեզ սպանող արտադրանքը գնելուց:
Օրինակ, այս ցանկից կարող ես ընտրել  «Իմ վերջին գլանակը» կամ «LIVESTRONG MyQuit Coach» (iOS-ի համար):

Կախվածություն համացանցից. ինչպես պայքարել

15392785052_d06bc3f451_o

Եթե արթնանալիս, դու առաջին հերթին մտնում ես Instagram և նայում, թե ինչ են ուտում նախաճաշին ընկերներդ, իսկ երեկոյան մի քանի ժամ ես ծախսում կարդալու Facebook-ի կամ Вконтакте ցանցի բոլոր նորությունները` լցված սիրունիկ փիսիկների նկարներով և «կյանքի իմաստության» փիլիսոփայական ասույթներով, ուրեմն քեզ անհրաժեշտ է սովորել ապրել իրական կյանքով: Փորձը ցույց է տալիս, որ դա կարող է նույնիսկ ավելի հետաքրքիր լինել 🙂

Կարդա հոդված Ինտերնետ կախվածության հետ պայքարելու համար նախատեսված հատուկ հավելվածների մասին` http://www.the-village.ru/village/city/at-a-glance/162931-prilozheniya-dlya-borby-s-internet-zavisimostyu

Ֆոտոն գտել ենք այստեղ: