Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Բոլոր թեմաները
Հաղորդակցություն
Սեր և
հարաբերություններ
Ես և Դու
Առողջություն
Հղիություն
Սպառնալիք
Անկախություն
Սեռավարակներ (տեսանյութ)

Սիրելի՛ դեռահաս,

Դու մեծանում ես, փոխվում է քո մարմինը և վարքագիծը։ Ժամանակն է խոսելու «մեծահասակ» կյանքի հետ կապված անվտանգության մասին։ Խոսքը պատասխանատու վարքագծի և սեռավարակների մասին է։

Ներկայացնում ենք նոր, շատ «պոզիտիվ» տեսանյութ սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ, մի փոքր մեծացած հերոսների մասնակցությամբ։ 🙂

Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։

ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐ

Տեսանյութը ստեղծվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների կողմից,  դեռահասների իրազեկման նպատակով։

 

 

 

 

 

Մարմնի սահմանները (տեսանյութ)

Սիրելի՛ դեռահաս,

Դու մեծանում ես, փոխվում է քո մարմինը և շրջապատի վերաբերմունքը։ Ժամանակն է խոսելու անվտանգության մասին։

Քո ուշադրության է ներկայացվում տեսանյութ մարմնի սահմանների և անվտանգության մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։

Այս տեսանյութը ստեղծվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների կողմից, հատուկ դեռահասների համար։

Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։

Մարմնի սահմանները

Մարմնի ընկալում (տեսանյութ)

Սիրելի՛ դեռահաս,

Դու մեծանում ես, փոխվում է քո արտաքին տեսքը և մտածողությունը, վերաբերմունքը սեփական մարմնին և շրջապատին։

Քո ուշադրության է ներկայացվում զվարճալի մի տեսանյութ մարմնի ընկալման մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։

Այս տեսանյութը ստեղծվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների կողմից, հատուկ դեռահասների համար։

Եղի՛ր իրազեկված։

Մարմնի ընկալում

Էներգետիկ ըմպելիքների վտանգները (տեսանյութ)

Սիրելի՛ դեռահաս,

Համոզված ենք, որ արդեն կարդացել ես էներգետիկ ընպելիքների մասին մեր կայքում։

Քո ուշադրության է ներկայացվում զվարճալի մի տեսանյութ էներգետիկների վտանգների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Տեսանյութը ստեղծվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների միացյալ ջանքերով՝ կրթական նպատակներով։

Եղի՛ր իրազեկված և ընդունիր ճիշտ որոշումներ։

«Էներգետիկ ընպելիքների վտանգները»

 

Էլեկտրոնային սիգարետների վտանգները (տեսանյութ)

Սիրելի՛ դեռահաս,

Համոզված ենք, որ բազմիցս ես լսել ծխախոտի վնասակարության մասին։

Քո ուշադրության է ներկայացվում զվարճալի մի տեսանյութ էլեկտրոնային սիգարետների /վեյփերի վտանգների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Այս տեսանյութը ստեղծվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների կողմից, հատուկ դեռահասների համար։

Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։

Էլեկտրոնային սիգարետների վտանգները

«Առողջ ապրելակերպ» (ուսուցչի ձեռնարկներ)

Սիրելի՛ դեռահաս,

Համոզված ենք, որ դպրոցում արդեն անցել ես կամ անցնում ես «Առողջ ապրելակերպ» դասընթացը։

Այդ դասընթացը յուրահատուկ է, ինտերակտիվ և հետաքրքիր։ Չկան տնայիններ և դասագրքեր սովորողների համար․ աշակերտներին տրամադրվում են բաշխման նյութեր՝ խմբային աշխատանքների և քննարկումների համար, ցուցադրվում են ուսուցողական տեսանյութեր։ Ուսուցիչները վարում են դասընթացը մի խումբ մասնագետների (մանկավարժներ, բժիշկներ, հոգեբաններ) կողմից հատուկ մշակված ձեռնարկների դասապլաններով։

Հուսով ենք, որ սիրում ես «Առողջ ապրելակերպ» խմբակի պարապմունքները։ Չէ՞ որ սովորում ես շատ օգտակար բաներ քո ապագա կյանքի համար, մասնակցում ես քննարկումների և բանավեճերի դասընկերներիդ հետ, հետաքրքիր վարժություններ ես կատարում և ազատ արտահայտում քո կարծիքը։

Դասերի նյութերի ցանկում ներառվել են Թինսլայվ կայքի տարբեր հոդվածների և տեսանյութերի հղումներ։

«Առողջ ապրելակերպ» ուսուցչի ձեռնարկները (5-11-րդ դասարաններ) հասանելի են այս հղումով՝

https://kznakbnagavar.blogspot.com/p/blog-page_745.html

Ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը․ ընկերների պատմությունը (տեսանյութ)

Այս զվարճալի տեսանյութը  ստեղծվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում:

 

 

Ինչու է դժվար լինել դեռահաս (տեսահոլովակ)

“Ինչու է դժվար լինել դեռահաս”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ դեռահասության տարիքում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

 

 

 

Ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը. եղբայրների պատմությունը (տեսանյութ)

Այս տեսանյութը  ստեղծվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում:

 

 

Ինչպես պաշտպանվել Մարդու պապիլոմավիրուսից (տեսանյութ)

«Մարդու պապիլոմավիրուսի կանխարգելման մասին» տեսանյութ՝

Ուշադրություն․ տեսանյութում նշվում է այլ երկրներում կիրառվող ՄՊՎ դեմ պատվաստանյութը։ ՀՀ կիրառվում է պատվաստանյութ, որ պաշտպանում է ՄՊՎ-ի չորս (ոչ թե 9) ամենավտանգավոր տեսակներից։

 

Իմուն պարեկ ինտերակտիվ առցանց հարթակ

«Իմուն պարեկ»-ը  (Immune Patrol) ինտերակտիվ կրթական հարթակ է, մշակված ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին, հասկանալ պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, խաղալով՝ սովորել, արմատավորել պատասխանատու վարքագիծ և չհավատալ ապատեղեկատվությանը:

Հարթակում ներկայացված են 5 խաղային մոդուլներ, հանրագիտարան և հետաքրքիր տեսանյութեր։

«Իմուն պարեկ» հարթակի տեսանյութերը․

  • Պատվաստումների պատմությունը. բնական ծաղիկի դեմ պատվաստանյութերը

  • Հիվանդությունները և դրանց տարածումը

  • Իմունային համակարգ

  • Պատվաստումներ

  • Կոլեկտիվ իմունիտետ

  • Պատվաստանյութի մշակում

  • Սկզբնաղբյուրի ստուգում

 

Ապրել ՄԻԱՎ-ով (տեսանյութ)

Այս տեսանյութը ստեղծվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում:

 

Ինչով են կանայք տարբերվում տղամարդկանցից (տեսահոլովակ)

“Ինչով են կանայք տարբերվում տղամարդկանցից”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ:

QuitLine․ թողնում ենք ծխելը

Մտածու՞մ ես ծխելը թողնելու մասին:

Կեցցե′ս, դու ընդունեցիր ճիշտ որոշում:

Չե՞ս ծխում, բայց ցանկանում ես օգնել ընկերոջդ կամ ծնողիդ:

Հրաշալի′ է։

Տեղյա′կ եղիր, որ Հայաստանում գործում է անվճար խորհրդատվություն` ուղղված ծխախոտի օգտագործման դադարեցմանը, թեժ գծի հմուտ խորհրդատուների կողմից:

☎060440001

Վանյայի առեղծվածային պատմությունը (տեսահոլովակ)

“Վանյայի առեղծվածային պատմությունը”` պատկերավոր տեսահոլովակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:

 

ՄԻԱՎ. առասպելներ և փաստեր

Այս գունագեղ պաստառից կտեղեկանաս, որ դպրոցում և կենցաղում հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ-ով, իսկ համադասարանցիների հետ առօրյա շփումը լրիվ անվտանգ է:

ՄԻԱՎ. ինչպե՞ս պաշտպանվել

Այս գունագեղ պաստառից կտեղեկանաս, թե ինչ ճանապարհներով կարող է փոխանցվել ՄԻԱՎ-ը և ինչպես երբեք չի փոխանցվում, նաև թե ինչպես կարելի է պաշտպանվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:

Կորոնավիրուսի մասին. փաստեր և առասպելներ

Ի՞նչ է կորոնավիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել վարակից:

Վստահելի տեղեկատվությունը կորոնավիրուսային վարակի մասին հասանելի է այստեղ (աղբյուրը` ՀՀ ԱՆ պաշտոնական տեղեկատվություն):

Իսկ մեր սիրելի գործընկերները “Նաուչպոկ”-ից ստեղծեցին զվարճալի տեսանյութ այն մասին, թե ինչպես տարբերակել իրական ինֆորմացիան կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններից:

 

Ինչպես կանխարգելել ավելցուկային քաշը` զվարճալի ուղեցույց

Ինչպե՞ս պահպանել նորմալ քաշը և կանխարգելել գիրությունը: Կարդա′ և հետևի′ր մեր օգտակար խորհուրդներին երեխաների և դեռահասների համար նախատեսված զվարճալի ուղեցույցում: Ներբեռնել՝  Healthy lifestyle:

Ինչ վտանգներ ունի ծխախոտը` տեղեկատվական բուկլետ

Գունագեղ բուկլետ ծխախոտի ազդեցության և վտանգների մասին: Ներբեռնել` «Ինչ վտանգներ ունի ծխախոտը»:

Ինչպես ճիշտ սնվել` տեղեկատվական բուկլետ

Գունագեղ բուկլետ առողջ սնուցման գաղտնիքների մասին` առողջ ափսե, սննդային բուրգ և այլ օգտակար խորհուրդներ: Ներբեռնել՝ «Ինչպես ճիշտ սնվել»:

Անվտանգ սնուցման 5 քայլ

Հետևե′ք «Անվտանգ սնուցման 5 քայլ» տեղեկատվական թերթիկի 5 կանոններին և կանխարգելեք աղիքային վարակները և սննդային թունավորումները:

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը

Մարդու պապիլոմավիրուսային վարակի և Գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերը, որ կարող են քեզ հետաքրքրել, ներառվել են այս տեղեկատվական թերթիկում` հարցուպատասխանի ձևաչափով:

Մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստում` տեղեկատվություն աղջիկների և ծնողների համար: Ներբեռնել այստեղից` Աղջիկների կողմից հաճախակի տրվող հարցեր:

Աղբյուր` ՀՀ Առողջապահության նախարարություն:

Ինչպիսի դիրքով նստել համակարգչի առջև (տեսահոլովակ)

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ դիրքով պետք է նստել համակարգչի առջև, որ չունենաք մեջքի կամ դաստակի ցավեր, աչքերի գերլարում:

Պատկերավոր տեսահոլովակ, թե ինչպես ավելի առողջ և անվնաս եղանակով օգտագործել նոութբուքը կամ համակարգիչը տանը, գրասենյակում կամ դպրոցում.

 

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն (ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն)

Նախկին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գտնվում է ՀՀ ԱՆ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի կազմում հետևյալ հասցեով`

Հայաստան, 0040, Երևան
Աճառյան փող., 2 շենք (Ավան վարչ. շրջան) հասցեով:

Թեժ գիծ `+374-10-610820

Այս հեռախոսահամարով կարող ես ստանալ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, իմանալ Հայաստանում հիվանդության տարածման վիճակագրությունը, ծանոթանալ ախտորոշման և բուժման հնարավորություններին, ինչպես նաև խորհրդատվության մանրամասներին, դիտել տեսանյութեր:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կայքում տեղադրված են նյութեր սեռական և վերարտադրողական առողջության տարբեր թեմաներով, նյութեր երիտասարդկան ծրագրերի մասին, հետաքրքիր տեսահոլովակներ։ Հղումը՝ https://armenia.unfpa.org/hy/videos, https://armenia.unfpa.org/hy/topics/:

Ծխելու դեմ ուղղված տեսահոլովակներ

«Մի՛ ծխիր», հայկական մուլտֆիլմ ծխելու և չծխողների իրավունքների մասին․

«Ծխելը վնասակար է», հայկական մուլտֆիլմ․

 

BOYS ONLY!

Եթե մեր հոդվածները չեն պատասխանել քեզ հետաքրքրող բոլոր հարցերին` առողջության կամ քո մարմնի հետ տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, և դու այս կամ այն պատճառով չես ուզում հարցնել այդ մասին քեզ շրջապատող մեծահասակներին, կարդա՛ այս ուղեցույցը (ռուսերեն լեզվով): Բացելու համար պարզապես սեղմիր նկարին:

boys only

Տղաներին` անվտանգ վարքագծի մասին

Մենք չենք կասկածում, որ դու «ուժեղ» տղա ես և կարող ես քեզ պաշտպանել: Սակայն պատահում են իրավիճակներ, երբ քաջ լինելը բավարար չէ, և պետք է տիրապետել որոշակի տեղեկատվությանը, որպեսզի կարողանաս վերահսկել իրավիճակը և քեզ բարձր դիրքում զգալ: Մեծացման գործընթացը հենց այս դեպքն է: Մեր գրքույկում դու կարող ես գտնել քեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները (ռուսերեն լեզվով): Սեղմի՛ր նկարին և կարդա:

Տղաներին` անվտանգ վարքագծի մասին

Հանրամատչելի ուրոլոգիա

http://www.urolog.am կայքում տեղադրված են նյութեր միզասեռական համակարգի տարածված խնդիրների մասին:

Դեռահասների համար նախատեսված օգտակար հոդվածներ

http://kidshealth.org/en/teens  Ճանաչված կայք երեխաների, դեռահասների, ծնողների և դասավանդողների համար:

Հատուկ դեռահասների համար նախատեսված օգտակար հոդվածներ առողջության, տարածված հիվանդությունների և խնդիրների, հարաբերությունների, անվտանգության և շատ այլ թեմաներով: Այստեղ դու կարող ես գտնել օգտակար խորհուրդներ մասնագետներից, հարց ու պատասխան, ինչպես նաև հետաքրքիր տեսանյութեր: Անգլերեն լեզվով:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ընկերության միջոցով

Հույսով ենք, որ մեր հոդվածները պատասխանել են քո բոլոր հարցերին` առողջության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Այժմ դու գիտես, թե ՄԻԱՎ-ով վարակվելու ինչպիսի ճանապարհներ կան և հասկանում ես, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ունեն նույն իրավունքները, ինչպես և մնացածները: ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը չպետք է փլուզեն մարդկանց միջև հարաբերությունները:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ընկերության միջոցով

Ամենաակտիվների համար

6143199425_123eb12f52_o

Սպորտը ոչ միայն մեզ դարձնում է ավելի առողջ, գեղեցիկ և ուժեղ, այլ նաև երջանիկ, քանի որ ցանկացած ֆիզիկական ակտիվություն նպաստում է երջանկության և ուրախության հորմոնների արտադրությանը: Եթե դու ակտիվ կենսակերպի սիրահար ես, հետևում ես քո առողջությանը, շատ ժանակա ես անցկացնում մաքուր օդին, ապա քեզ կարող են հետաքրքրել որոշ հավելվածները, որոնք ֆիքսում են քո վարժանքի մանրամասնությունները (երթուղին, տարածությունը, միջին արագությունը և այլն) և ցույց են տալիս քո արդյունքները:

Օրինակ`«Endomondo Sports Tracker – GPS Track Running Cycling Walking & More»:

Ֆոտոն գտել ենք այստեղ.