Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Զգուշացե՛ք` թունավոր սունկ

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Սնկի սիրահարները քաջատեղյակ են, որ սունկը սպիտակուցի լավ աղբյուր է և քիչ կալորիականություն ունեցող մթերք: Այնուամենայնիվ, այն բավականին դժվարամարս է և արգելված է փոքր երեխաներին և ստամոքսաղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց:

Հայտնի է, որ ուտելու նպատակով անտառներում սունկ հավաքելը միայն շատ փորձառու մարդկանց գործ է 🙂 Հաճախ ուտելի և թունավոր սունկը տարբերակելը բավականին խրթին է, քանի որ թունավոր սունկը արտաքին տեսքով նման է ուտելի սնկին:

Սնկի թունավորումներից և հետագա ծանր բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է.

  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
  • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, քանի որ սունկն ունի թունավոր նյութեր կուտակելու հատկություն,
  • սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները և ժողովրդական միջոցները. դրանք հաճախ խաբուսիկ են և ոչ ճիշտ,
  • փոքր երեխաներին չկերակրել սնկով,
  • չուտել հում սունկ,
  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ,
  • խորհուրդ չի տրվում օգտագործել սունկ աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց,
  • թարմ սունկը 1-2 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
  • չկա որևէ մշակման միջոց, որը կչեզոքացնի սնկի թույնը,
  • թունավորման առաջին իսկ նշանների հայտնվելուց հետո (ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն) անմիջապես դիմել բուժօգնության և չզբաղվել ինքնաբուժմամբ։

Իսկ ապահովության համար պետք է օգտագործել միմիայն ստուգված սունկ, որն ունի գործարանային փաթեթավորում և պիտակներ:

 

Աղբյուր` www.moh.am