Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից…

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Հայտնի է, որ գիրությունը (ճարպակալումը) վտանգում է մարդու առողջությունը և բարձրացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը:

Վերջին հետազոտությունները պարզել են, որ ավելցուկային քաշ կամ գիրություն ունեցող մարդիկ ավելի շուտ են ծերանում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան բարձր է մարդու մարմնի զանգվածի ցուցանիշը, որը հաշվարկվում է բաժանելով քաշը հասակի քառակուսիի վրա (մանրամասները կարդա այս հոդվածում), այդքան բարակ է նրա գլխուղեղի կեղևը և գորշ նյութի պարունակությունը 🙁

Այդ փոփոխությունները իջեցնում են մարդու մտածողական ֆունկցիան, ներառյալ ուշադրությունը, հիշողությունը, տեսողական ընկալումը: Հետազոտողների կարծիքով, ճարպակալումը արագացնում է մարդու գլխուղեղի ծերացումը միջինում 10 տարով !

 

Այսպիսով, մասնագետների կարծիքը մինշանակ է` գիրությունը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլ հիվանդություն, որը պահանջում է կանխարգելում և բուժում` մի շարք անցանկալի հետևանքներից խուսափելու համար: