Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երիտասարդների միջազգային օր

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Այսօր` օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի առաջարկով նշվում է Երիտասարդների միջազգային օրը (International Youth Day), այսինքն` քո տոնը:

 

Երիտասարդությունը կյանքի ամենաակտիվ և ամենաբեղմնավոր ժամանակն է` կրեատիվ գաղափարների, փորձարկումների և նոր մոտեցումների ժամանակաշրջան: Ճիշտ ժամանակն է գործելու. զբաղեցրո′ւ կյանքի ակտիվ դիրք և կտեսնես, որ դու իրականում ԿԱՐՈՂ ԵՍ փոխել ոչ միայն քո կյանքը, այլ նաև ուրիշների` դրական ձևով ազդելով քո ընկերների և հարազատների, քո համայնքի և քաղաքի, նույնիսկ քո երկրի կյանքի վրա:

 

2019թ.-ին օրվա խորհուրդն է «Վերափոխելով կրթությունը» (Transforming Education): Եվ սա հատկանշական է: Ժամանակակից կրթությունը վերափոխվում է` դառնալով ավելի գործնական, մասնակցային և կրեատիվ:

Երիտասարդ տարիներին դու հեշտությամբ ընկալում ես նոր տեղեկություններ, սովորում ես լեզուներ, փորձում ես քեզ տարբեր ոլորտներում և ունենում ես հետաքրքիր գաղափարներ:

Զուր մի′ վատնիր ժամանակդ, ստացիր որակյալ կրթություն քո ապագայի համար, ձեռք բեր գործնական հմտություններ և սովորիր կիրառել ստացած գիտելիքներդ: Գուցե հենց դու քո նոր գաղափարներով կփոխես ամբողջ աշխարհի ճակատագիրը 🙂 Չէ՞ որ հենց երիտասարդ տարիներին մարդիկ ունեն ուժ և եռանդ գործելու, աշխարհը փոխելու համար:

 

Ուրեմն, կրթվի′ր, սովորիր մի նոր բան և գործի՛ր: Սա հենց Քո ժամանակն է: