Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ դառնամ. մասնագիտությունը` բժիշկ

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Բժիշկ՝ մասնագետ, ով կանխարգելում, ախտորոշում և բուժում է հիվանդությունները, պահպանում և ամրապնդում մարդկանց առողջությունը: Բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, քանի որ նրան է վստահվում ամենաթանկը` մարդու կյանքն ու առողջությունը:

Անսահման բարի ու անձնվեր այս մասնագիտությունը դարեր ի վեր եղել և մնում է ամենահարգվածներից ու պահանջվածներից մեկը, և մրցակցությանը դիմակայելու համար քեզ պետք է զինես աշխատասիրությամբ ու համառությամբ։

Այժմ կփորձենք հնարավորինս օբյեկտիվորեն ներկայացնել բժիշկ կոչման 5 առավելությունները.

 Մարդկանց բուժելն ու կյանքի որակը լավացնելը շնորհակալ գործ է։ Իսկ բուժված մարդու աչքերի փայլը տեսնելը՝ իսկական երջանկություն։
 Պահանջված մասնագիտություն է։
 Զարգացնում է մարդու թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական հմտությունները։
 Մասնագիտության բնույթից ելնելով՝ շփումը տարբեր բնավորության տեր մարդկանց հետ շատ է, հետևաբար բժիկները նաև հոգեբաններ են և լավ են ճանաչում մարդկանց, ինչն առօրյա կյանքում շատ պետքական հմտություն է։
 ԲՈւՀ-ում ուսման ժամանակահատվածը հնարավորություն է ստեղծում ավելի երկար ժամանակ լինել ուսանող, հետո ամբողջ կյանքի ընթացքում շարունակաբար սովորել և միշտ երիտասարդ մնալ 😳 

 

Եվ միշտ հիշի՛ր՝ բժշկին ուղղորդող ուժը անսահման սերն է մարդու հանդեպ։ Եղե՛ք մարդասեր։

 

Մասնագիտական կողմնորոշման հարցում ձեզ օգնեցին Teenslive կամավորներ Lucy Gyulamiryan-ն ու @Արման Մկրտչյանը։