Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

teensLIVE-ը` հարմար տեղեկատու հարթակ է դեռահասների և երիտասարդների համար, որտեղ կարող ես գտնել ցանկացած, նույնիսկ ամենաանհարմար հարցերի պատասաններ` սիրո և հարաբերությունների, շփման գաղտնիքների, առողջության և շատ այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ:

teensLIVE կայքը պարունակում է հոգեբանների և բժիշկների խորհուրդներ, վերջին նորություններ, տեսանյութեր, թեստեր և միտված է օգնելու երիտասարդ աղջիկներին և տղաներին ցանկացած իրավիճակում իրենց զգալ առավելապես վստահ:

Կայքը ստեղծվել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնագետների կողմից` հիմք ընդունելով teenslive.info ռուսալեզու կայքը, որը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ և արդեն մի քանի տարի է, ինչ հաջողությամբ գործում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղազախստանում:

Ձեր կարծիքը կարևոր է!

Ո՞ ր սոցիալական ցանցերից ես դու հաճախ օգտվում

Արդյուքներ

Loading ... Loading ...

Նորություններ

Նոր հարց կայքում

Ուղղել հարցը
Ճի՞շտ է, որ թութքի վիրահատությունից հետո ամբողջ կյանքում մարդը բացի մրգից ու բանջարեղենից ուրիշ ոչինչ չի կարող ուտել, օրինակ` ֆասթ ֆուդ, հացաբուլկեղեն և այլն
Մարիա

Շփում ծնողների հետ: Ինչպես խոսել ծնողների հետ «դժվար» թեմաներով

Տհաճ, «դժվար» կամ կարևոր նորություններ ծնողներին հայտնելը հեշտ բան չէ: Ինչպե՞ս սկսել զրույցը, գտնել ճիշտ խոսքեր, մնալ հանգիստ, չնայած, որ ծնողներդ հավանական է շատ սուր են ընդունում քո ասածը:
ավելին →

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՆՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մենք հաճախ ստանում ենք անվստահության մասին հարցեր: Օրինակ` «Ես շատ փակ և ամաչկոտ մարդ եմ: Փորձում եմ փոխվել, բայց երբ պետք է ինձ ցույց տամ, կաշկանդվում եմ: Ես վախենում եմ և ամաչում եմ շատ բաներից, հատկապես խոսել անծանոթ մարդկանց հետ: Աշխատում եմ չշփվել անծանոթների հետ, ինձ թվում է` նրանք ձանձրանում են իմ հետ շփվելիս, չգիտեմ, ինչի մասին խոսել նրանց հետ: Ուզում եմ սովորել, թե ինչպես լինել ավելի բաց, շփվող, չմտածել ուրիշների կարծիքի մասին, չամաչել: Վախենում եմ, որ ընդմիշտ այդպիսին կմնամ...»:
ավելին →

Քայլ դեպի ապագա. ինչպես ընտրել մասնագիտություն

Հավանաբար շուտով կգա քո կյանքի կարևոր որոշումը կայացնելու պահը: Մասնագիտության և, համապատասխանաբար, համալսարանի ընտրությունը շատ կարևոր նշանակություն ունի: Եթե դեռևս չես կողմնորոշվել այդ հարցում, ներկայացնում ենք մի քանի խորհուրդ:
ավելին →
Ավելին